Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1100209.jpg

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Հասանովը դեկտեմբերի 20-ին ժամանել է Թուրքիայի Կայսերի նահանգ՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 9-րդ հանդիպմանը։

«Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ