Պետք չի Ռոբին Հուդ լինել. համակարգը շրջափակման պայմաններում աշխատում է. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Արցախի շրջափակման մեջ գտնվելու 7-րդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ, չնայած դժվարություններին, շատ ոգևորված է, քանի որ տեսնում է մարդկանց մոտ և՛ կամք, և՛ պատրաստություն հաղթահարելու իրավիճակը:

«Երեկ պատգամավորների հետ գնացի Մարտակերտ և հանդիպումներ ունեցա: Շատ կարևոր է իմ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք:

Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ և ծանր հարցերի մասին, և չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարևորը»,- ասաց նա:

--00—ԼՄ