Ռուբեն Վարդանյանը չի բացառել, որ օրվա ընթացքում Լաչինի միջանցքը կարող է բացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ, հնարավոր է, Ադրբեջանը դեկտեմբերի 16-ին բացի Լաչինի միջանցքը:

«Ուզում եմ ասել, որ այսօրվա ընթացքում ճանապարհն էլ կարող է բացվել: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե ինչ սխալ են թույլ տվել, որովհետև թե՛ ներսից, թե՛ դրսից եղել են մեծ ճնշումների տակ:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ