Փաշինյանի խաղաղության դարաշրջանը խարդախություն էր, Ադրբեջանը գնում է պատերազմի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Փաշինյանի խաղաղության դարաշրջանը խարդախություն էր, Ադրբեջանը գնում է պատերազմի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, տարածաշրջանում իրավիճակը նախապատերազմական է, քանի որ Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսելու շարժառիթներ ունեն։ Ըստ նրա՝ գործընթացում իր դերակատարությունն ունի նաև Իսրայելը։

Ղուկասյանը նշված համատեքստում է դիտարկում Լաչինի միջանցքի արգելափակումը։ Բանախոսի կարծիքով, Հայաստանի դիրքորոշումը չեզոք է և չի բավարարում հարցի հանգուցալուծման համար, այն դեպքում, երբ պետությունը բավարար ռեսուրսներ ունի Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու համար։

--00—ԱՊ