Հայ-ռուսական հարաբերություններում վերջակետ է դրվում, Փաշինյանը չի ավարտել ծրագիրը. Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հայ-ռուսական հարաբերություններում վերջակետ է դրվում, Փաշինյանը չի ավարտել ծրագիրը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակի առաջնային մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ իրագործում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը։ Ըստ նրա՝ մենք այս իրավիճակին քայլ առ քայլ ենք մոտեցել և շուտով Ցեղասպանության հուշարձանը կերպափոխվելու է Առաջին աշխարհամարտի զոհերի հուշարձանի, դասագրքերից հեռացվելու է «Ցեղասպանություն» եզրույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ