Փաշինյանը «կռուտիտի» մասնագետ է, ո´չ դաշնակիցներին է դիմում, ո´չ էլ ռեսուրս մոբիլիզացնում Ալիևի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Փաշինյանը «կռուտիտի» մասնագետ է, ո´չ դաշնակիցներին է դիմում, ո´չ էլ ռեսուրս մոբիլիզացնում Ալիևի դեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, Ադրբեջանին դիմադրելու համար Հայաստանին 20 դիվիզիա է անհրաժեշտ։ Ըստ նրա՝ մինչև վերջ հասկանալի չէ, թե Փաշինյանը ի՞նչ պետք է բանակցի Ալիևի հետ, որը ցանկանում է ցեղասպանել հայերին։

Ղուկասյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդին և փորձեն հարցը կարգավորել հենց այդ ֆորմատով։ Բանախոսի կարծիքով, Ալիևը համարժեք է Հիտլերին և նրա հետ բանակցելը որևէ օգուտ տալ չի կարող։

Մանրամասնաերը՝ տեսանյութում։

--00—ԱՊ