Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Բիշքեկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Պուտին Փաշինյան

Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում:

--00—ԼՄ