Սոցաշխատողների շնորհիվ հնարավոր եղավ Երևանում ներդնել սոցիալական պաշտպանության համակարգի հիմնաքարը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է սոցիալական ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Սոցիալական ոլորտի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր դժվար, անտեսանելի, շատ հաճախ անտեսված, բայց միևնույն ժամանակ բարդ և պատասխանատու աշխատանքի շնորհիվ հենց վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում հնարավոր եղավ ներդնել սոցիալական պաշտպանության համակարգի առաջին հիմնաքարը:

Իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետարանի սոցաշխատողների թիմին և մեզ աջակցող բոլոր անհատներին ու միջազգային կազմակերպություններին. միասին ենք իրականացնելու ոլորտի հետ կապված բոլոր նպատակադրումները»:

--00—ԻԴ