Խորապես ցավակցում եմ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

293705418_167119522546624

Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին, տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 62 քաղաքացիներ, որոնցից 4-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 2 մարդ որոնվում է։

--00—ԶՀ