Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման համալիր աշխատանքները շարունակվում են. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

s

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման եւ խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ:

Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ ևս»:

--00—ԻԴ