3.2 մլրդ դրամ` երևանյան հանգստի գոտիները վերակառուցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դս

Մայրաքաղաքի ինքնատիպ միջավայրն ընդգծող երևանյան հանգստի գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների և պուրակների բարեկարգման գործընթացը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուների ուղեցությամբ այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին ստեղծման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել, ծրագիրն օրվա պահանջ էր:

«Երևանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները՝ հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին:

Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձանցող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ կստեղծվեն: Հաշվի առնելով ներդրումների ծավալը՝ ծրագրի ավարտ է նախանշվում 2023 թվականը:
«Մեր գլխավոր խնդիրն է՝ վերականգնել Խորհրդային Միության տարիներին կառուցված այս հուշարձանի նախկին տեսքը՝ շատրվանային համալիրի նույն ծավալով: Շատրվանները քաղաքը հովացնելու գործառույթ ունեն, և փորձելու ենք ջրատեխնիկական մասն այնպես կազմակերպել, որ ունենանք նույն ծավալի ջրթողում, որքան եղել է Խորհրդային Միության տարիներին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև այգու հարակից երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը՝ քաղաքապետի հանձնարարությամբ կիրականցվեն նախագծման աշխատանքներ:

--00—ԻԴ