Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովը նախապատրաստվում է. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովը նախապատրաստվում է, Կրեմլը կհայտարարի անցկացման օրվա և վայրի մասին։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ռուսաստանում մասնակցել եռակողմ հանդիպման, որտեղ քննարկվելու են եռակողմ և երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը:

--00--ԱՀ