Հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը Ադրբեջանում է լինելու. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

Կրեմլ

Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի աշխատանքների մանրամասներն առանձին պայմանավորվածության առարկա են: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Կրեմլից տեղեկացնում են.

«Խոսքը ադրբեջանական տարածքում կրակի դադարեցման պայմանների մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին է: Դա Ադրբեջանում է, և այդ կենտրոնի տեղակայման մանրամասները արդեն առանձին պայմանավորվածության առարկա են»:

--00--ԱԹ