Արենի բնակավայրում շչակներ են գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ս

Հոկտեմբերի 14-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։

Գործարկվելու է բնակավայրի շչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ։

--00--ԱՀ