Ուշի և Առատաշեն բնակավայրերում շչակներ են գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Շչակ.jpg

Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրում հոկտեմբերի 27-ի ժամը 11։00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 28-ի ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Այստեղ ևս շչակ է գործարկվելու։

ՀՀ ԱԻՆ-ը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

--00--ԱՀ