Կրկնակի վրաերթ՝ Ուշի գյուղում. 56-ամյա կինը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

վրաերթ

Հունվարի 14-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 46-րդ կմ-ին Արագածոտնի մարզի Ուշի գյուղի վարչական տարածքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Համեստ Սարգսյանին, ինչից հետո նրան վրաերթի է ենթարկել նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Համեստ Սարգսյանը մահացել է:

Կատարվում է քննություն:

--00—ԼՄ