Կոչ ենք անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների․ Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

timthumb.jpg

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարել, որում ասված է․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ

Կոչ ենք անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»:

--00—ԶՀ