Կոչ ենք անում Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1661754216_7b860602-f735-4d7a-bd23-813b4c784043

Լաչինի միջանցքի փակումը ունի լուրջ հումանիտար հետևանքներ և դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Այս մասին թվիթերում հայտարարություն է տարածել Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։

Հրապարակմանը կից ներկայացված է նաև ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի գրառումը։ Վերջինս նույնպես շեշտել էր, որ Լաչինի միջանցքի փակումն անթույլատրելի է։

--00—ՅՄ