ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1107001

ԵԽԽՎ-ի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ-ի հանձնաժողովի տարածած հայտարարությունը:

Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով:

«Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև» - գրում է հանձնաժողովը՝ աջակցություն հայտնելով ԵԽԽՎ-ի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը, որով կոչ է արվում շտապ գործողություններ ձեռնարկել և անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ