Խոզնավարի բնակչության որոշ մասը տարհանվել է, հիմնականում՝ կանայք և երեխաներ. վարչական ղեկավար

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

խոզ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար վարչական շրջանի բնակչության որոշ մասը տարհանվել է, հիմնականում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին 24News-ին ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Գրիգորյանն ասաց, որ գիշերն է ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակել, սակայն գյուղից հեռու են եղել կրակոցները, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել, բնակիչների շրջանում վիրավորներ չկան։ «Հիմա էլ կրակոցներ լսվում են, բայց ինձ թվում է՝ Իշխանասարի, Սեւ լճի մոտակայքում է», - ասաց Խոզնավարի ղեկավարը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ