Տեղ գյուղի բնակչի գլուխը վնասվել է ադրբեջանական կրակոցի հետեւանքով

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News  

տեղ

Առավոտյան ադրբեջանական հրետակոծության հետեւանքով գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել Տեղ համայնքի մի բնակիչ։ Այս մասին 24News-ին  ասաց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Ղուլունցի խոսքերով, Տեղ գյուղի բնակիչ (30-35 տ․) Արթուր Մարությանը Գորայքի սարերից անասուններն իջեցնելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել։

«Գնացել է, որ ավտոմեքենան բերի, կրակել են, արկի պայթյունից վնասվել է գլուխը։ Սկզբում Սիսիանի հիվանդանոց է տեղափոխվել, բայց վիրահատելուց հետո տեղափոխել են Երևանի հիվանդանոց։ Գիտակցության է եկել», - հավելեց Տեղի համայնքապետը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ