Արդեն խոսում ենք Վարդենիսի գյուղերի մասին, իսկ թշնամին բավական լավ ամրացել է Սև լճի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Նաիրի

Հեռուստամեկնաբան, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել։

«Թշնամին հիմա էլ առաջ է եկել Սյունիքի Խոզնավարի ուղղությամբ․

Հիշում ե՞ք, զգուշացնում էի՝ թշնամին առաջ է գալու մյուս ուղղություններում ևս, և պետք է ամրացնել բոլոր հատվածները։ 

Հիշում ե՞ք, զգուշացնում էի, որ թշնամին յուրաքանչյուր հաջորդ սադրանքով մոռացնել է տալու իր նախորդ առաջխաղացումը։

Այսօր արդեն մոռացել ենք Սև լճի ու Մեծ Իշխանասարի մասին, խոսում ենք Վարդենիսի գյուղերի մասին, իսկ թշնամին բավական լավ ամրացել է Սև լճի մոտ։

Տիգրան Ավինյանը էլ չի՞ ուզում գնալ նկարվել այնտեղ, թե՞ պետական ամբողջ ապարատը իմ դեմ հանելով ու վարկաբեկման աշխատանք տանելով՝ փորձեցին լռեցնել։ Սյունեցի պատգամավոր, անհաղթ-հերոս Արմեն Խաչատրյանը էլ չի՞ պատրաստվում զինվորական համազգեստով գնալ շփման գիծ ու նկարվել, թե ինչպես է խիստ դեմքով վախեցնում թշնամուն։

Հիմա հերթը Խոզնավարին է։ Թշնամին առնվազն 1,5 կմ առաջ է եկել, տեղի բնակիչները գյուղից հանել են իրենց երեխաներին, տղամարդիկ փորձում են ինքնուրույն պահել գյուղը։

Պետականությունը հոգեվարքի մեջ է։ Վերջապես ոտքի կանգնելու ժամանակն է․․․»:

--00--ԱԹ