Տեղ համայնքում կավելացվեն հանդապահների հաստիքները, իսկ Խոզնավարում նախակրթարան կբացվի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

․

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հերթական այցով Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում էր։

Հանդիպելով գյուղացիների հետ՝ վերջինս անդրադարձավ նրանց հուզող հարցերին։ Արոտավայրերի հարցը օրակարգում առաջնային էր։ Գյուղացիները բարձրացրեցին խմելու ջրի ներքին ցանցերի, կապտաժների բարեկարգման, ոռոգման ջրի, գյուղմթերքի իրացման, ինչպես նաև հանդապահների հաստիքներին առնչվող այլ հարցեր։ Առաջ քաշվեցին սահմաններին վերաբերող խնդիրներ։ Քիչ չէին նաև անձնական կարիքներով դիմողները։

Խոզնավարում նախակրթարան բացելու հարցն էլ քննարկվեց, որը գործնական փուլ մտավ։ Համայնքի ղեկավարը հնարավորությունների սահմաններում լուծում տվեց բարձրացված խնդիրներին։ Մի շարք հարցերի համար էլ խոստացավ՝ հետամուտ լինել և ելքեր գտնել լուծման միտմամբ։ Այս մասին տեղեկացրին Տեղի համայնքապետարանից։

--00--ԱՀ