Ձերբակալվածների խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 160 գրամ հաշիշի յուղ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սեպտեմբերի 7-ին Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Ժամը 10.30-ի սահմաններում նրանք ձերբակալել են երեք երիտասարդի ու, մեքենայով հանդերձ, տեղափոխել բաժին։

Երիտասարդները խուզարկվել են։ Երևանի 23-ամյա բնակչի պայուսակում 106 գրամից ավելի հաշիշի յուղի նմանվող զանգված ու կաթուցիչ կար։ Մասիսում բնակվող 21-ամյա երիտասարդի մոտ ևս հաշիշի յուղի նմանվող զանգված կար՝ 58 գրամից ավելի քաշով։

Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00--ԱՀ