Պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ոստիկանություն

Նոյեմբերի լույս 18-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի, որոնցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրանման հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։

--00--ԱՀ