Թրամփը մոտ ժամանակներս որոշում կընդունի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առաջադրման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1091963.jpg

Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կորոշի, թե մասնակցելու է արդյոք 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: «Բոլորը ցանկանում են, որ ես իմ թեկնածությունը քվեարկության դնեմ (2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում): Ես առաջատար եմ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների հարցումներում: Որոշում կընդունեմ ամենամոտ ժամանակներս»,- սեպտեմբերի 8-ին ասել է նա Հնդկաստանի NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ շատերը շատ երջանիկ կլինեն: Թեեւ մի երկու մարդ չի ուրխանա»,- հավելել է նա:

Ավելի վաղ նախկին նախագահի շրջապատի աղբյուրները հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող է հայտարարել կրկին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու է ցանկանում տեսնել հանրապետականների գրեթե 60 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ