Արագածոտնի փոխմարզպետը, դեպուտատի ախպերը պետք ա չապրեն Ապարանում․ մարդ են մորթել, պիտի պատասխան տան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Օրեր առաջ Ապարանում տեղի ունեցած կրակոցներից տուժածների և սպանվածների հարազատներն Ապարանում բողոքի ակցիա են անցկացնում՝ արդար քննություն իրականացնելու նպատակով։ Հարազատների խոսքով՝ զինված խումբ է մտել Ապարան և ոստիկանությունն այդ ուղղությամբ չի կարողացել որևէ կանխարգելիչ գործողություն իրականացնել։

Կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանի հորեղբոր խոսքով՝ արյունահեղությունը կազմակերպված է եղել․ << Նման արյունահեղություն տեղի չէր ունեն, եթե ոստիկանությունն իր տեղում լիներ։ Զինված հարձակումը կազմակերպել են Արագածոտնի փոխմարզպետ Փարվանյան Էդգարի հորեղբոր տղաները, ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբոր տղան, իրենց մի քանի աշխատողներ ևս>>,- ասաց սպանվածի հարազատը՝ ավելացնելով, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ կրակոցներին պետք է օրենքով իրենց արժանի պատիժը ստանան։

Հարազատները նաև նշեցին, որ կրակոցներից տուժածները և սպանվածները որևէ կերպ քաղաքականության հետ կապ չեն ունեցել։ << Իշխանությունները ինչ ուզում անում են, երևի դրա հետ է կապվում, որ քաղաքական ենթատեքստ է ունեցել միջադեպը>>։

 

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։ Ավե;լի ուշ հայտնի դարձավ, որ տուժածներից 2-ի կյանքը չի հաջողվել փրկել։

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԻԴ

Տեսանյութեր