«Կռուտիտ» էր անում. անհետ կորածի հարազատը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ю

Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները բավարարված չեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից: 

«Այդ անձնավորությունը «կռուտիտ» էր անում, գերիների վերադարձի մասին, ոչ մի հստակ բան չասաց»,- այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի  հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Տեսանյութի մասին ասում էր, նման բան չի եղել, վիդեոն կտրել իրար են միացրել, հստակ, որևէ բան չի ասել: Ասում է ինձ խոսացրեցին, ես էլ կուտը կերա, բա Ազգային ժողովի նախագահ ես, ո՞նց կուտ կերար:
Ասում էր, որ պատրաստ է ներողություն խնդրել , իմ համար առաջնային է, որ գերիները վերադառնան», - պատմեց նա: 

Տեղեկացնենք, որ  ժամը 19:30 -ին  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հանդիպել էր գերիների ու անհետ կորածների հարազատների հետ: Հանդիպումը տևել էր մեկուկես ժամ: 

Հիշեցնենք` գերիների ու անհետ կորածների հարազատները երեկ ու այսօր ակցիաներ են իրականացնում` պահանջելով հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ: Պատճառը լրատվամիջոցներում տարածված տեսագրությունն է, որտեղ Ալեն Սիմոնյանը, խոսելով գերիների մասին, ի թիվս այլ մտքերի, նաև ասում է, որ իր համար գերիների հարց գոյություն չունի:

--00--ԱՀ