ՏԿԵ նախարարը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի հիմնանորգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության 10 կմ ավտոճանապարհի հիմնանորգման աշխատանքներին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Գնել Սանոսյանին ուղեկցել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ճանապարհաշինարարները։

Այս աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1մլրդ 290մլն դրամ է։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է  ՀՀ պետական բյուջեից։ Ճանապարհահատվածի հիմնանորգման աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարեվերջին։

Նախարարը ծանոթացել է նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մեկ այլ հատվածի հիմնանորգման աշխատանքներին։ 10.8 կմ երկարությամբ այս հատվածն էլ Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Երկու հատվածում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։

Այս հատվածի պայմանագրային արժեքը մոտ 717 մլն դրամ է և կրկին ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

--00—ԼՄ

Տեսանյութեր