ՏԿԵ փոխնախարարին ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների՝ հուլիսի հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

տկե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներն օգոստոսի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։

Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020թ. հուլիս ամսվա հաշվետվությունը։

Տեղեկացնենք‚ որ «Էգիս ինթերնեյշնլ»-ն իրականացնում է հիմնանորոգվող 32 ճանապարհահատվածների տեխնիկական հսկողությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել յուրաքանչյուր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների առաջընթացին‚ ժամանակացույցին‚ որակի ապահովման հարցերին‚ նախագծային որոշ ասպեկտների և այլն։ Շեշտվել է սահմանված ժամկետներում և պատշաճ որակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

--00—ԼՄ