«Հրապարակ»․ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների բազմաթիվ աշխատակիցներ հայտնվել են դրսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 18, 24News

image_750x_62acd029717f3.jpg

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունվարի 1-ից «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելուց հետո բազմաթիվ աշխատակիցներ հայտնվել են դրսում՝ նրանց աշխատանք չի առաջարկվել։ Դժգոհություններ կան, որ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը փորձառու աշխատողների փոխարեն իր համագյուղացիներին, Արտաշատի շրջանի ծանոթ-բարեկամներին է աշխատանքի ընդունում, որոնց մեջ կան ատամնաբույժ, «պոմիդոր աճեցնող» եւ այլն։ Ըստ համակարգի ներսում պտտվող լուրերի՝ նրա եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հարաբերությունները լարված են, եւ նա միանգամայն ինքնուրույն է գործում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՀԶ