«Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

գլխավոր

Սույն թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննության արդյունքում հանձնուքում առկա բարձրախոսի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսի 2 մարտկոց:

Իսկ ապրիլի 20-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ծառայողները մասնաշենքերից մեկի նկուղ իջնող աստիճանների բազրիքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել էին կտորով փաթաթված 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։

--00—ՅՄ