Լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Սերգեյ Ասատուրովին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօրվա ոստիկանական կազմկերպված սադրանքի, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Sergey Asaturov-ին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք:

Այնուհետև ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել: Սերգեյը, ով արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի: Եթե սրանց թվում է, թե նման ստորություններով կարող են կոտրել մեզ, չարաչար սխալվում են:

Միություն, պայքար, հաղթանակ»։

--00--ԱՀ