Պուտինն ու Մակրոնը հայտարարել են, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան այժմ անհնար է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան «այս փուլում» անհնար է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 29-ին։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Մարիուպոլում մարդասիրական օպերացիա կազմակերպելու հնարավորությունը։ Զրույցի արդյունքում նշվել է, որ այս փուլում այն անցկացնելն «անհնար է»։

--00--ԱՀ