Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:

Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում:

Բելառուսում մասսայական բողոքի ակցիները սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի՝ ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:  

--0--ԱՀ