Եվրախորհրդի ղեկավարը Պուտինին հորդորել է բացել Մարիուպոլից մարդասիրական միջանցքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

աշխարհ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Կրեմլի ղեկավարին կոչ է արել մինչև Պահք բացել մարդասիրական միջանցքները Մարիուպոլից և այլ քաղաքներից։

«Մենք հաստատակամորեն կոչ ենք անում անհապաղ ապահովել միջանցք ու անվտանգ տարհանում Մարիուպոլից և այլ քաղաքներից, հատկապես ուղղափառ Զատիկի կապակցությամբ», - գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտնել էր, որ Մարիուպոլից տարհանվել է գրեթե 144.000 խաղաղ բնակիչ։

--00--ԿԿ