Անգելա Մերկելը սատարել է ԼՂ հարցով Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

մերկել.jpg

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ ամբողջությամբ սատարում է Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի կառավարությունից:

Կանցլերը մտահոգություն է հայտնել` կապված շարունակվող բախումների և զոհերի թվի աճի հետ: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները:

--00--ԱԹ