ԵՊՀ ռեկտորին սիլլա է հասնում. Գևորգ Էմին-Տերյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

ԵՊՀ նիկոլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի փաստաբանը՝ ձեզ արդեն ծանոթ «Երբեք մի՛ հանձնվիր [խայտառակվի՛ր մինչև վերջ]» ՍՊԸ տնօրեն Էդգար Բադեմյանը, այսօր դատարանի դահլիճում Հ․Հովհաննիսյանի անունից հայտարարել է, որ «Սիվիլնեթի» եթերում Հովհաննես Հովհաննիսյանի ասածն ինձ՝ Գևորգ Էմին-Տերյանիս չի վերաբերել, այլ դա վերացական ասված խոսք է եղել։  Այս մասին գրել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։ 

«Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ ռեկտորի աթոռին երբևէ կհայտնվեր նման մեկը, որի մասին հնարավոր լիներ հրապարակային ասել, որ իրեն սիլլա է հասնում։ Բայց Նիկոլ Փաշինյանի Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Օրինակ՝ հնարավոր է, որ բարձրաստիճան պաշտոնյան նման բան ասի, հետո իմ պատասխանից հետո գնա, քաղմասում գրի, որ ես իրեն բոզի տղա եմ ասել, ապա գա, դատարանում հայտարարի, որ իր ասածն ինձ չի վերաբերել։ Ի՞նչ կարելի է ասել․ փնթի կրուտիտների վարչապետին ու կառավարությանն արժանի ԵՊՀ ռեկտոր», - գրել է նա։

--00--ՍԳ