ԵՊՀ ՔՊ-ական ռեկտորը հրավիրել էր բերետներին. բերման ենթարկեցին լրագրողի և դասախոսի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Երևանի պետական համալսարանի ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր առավոտյան մայր բուհ էր կանչել Կարմիր բերետներին, որպեսզի վերջիններս խափանեն բողոքի ակցիան՝ ուղղված իր իսկ գործողությունների դեմ:

Այսպես, Հովհաննիսյանը ԵՊՀ Գիտական խորհրդում շրջանառել էր մի փաստաթուղթ, որով Արցախի մասին լալահառաչ հայտարարությունների քողի տակ խնդիր է դրվել ընդունել իշխանությունների գործունեությունը պաշտպանող հայտարարություն:

 Մի խումբ համալսարանականներ փորձել են ներկա գտնվել գիտխորհրդի նիստին, ինչից հետո ռեկտորի «դանոսով» ժամանած բերետավորները բերման են ենթարկել լրագրող Դավիթ Սարգսյանին և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Ցոլակ Ակոպյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՀ