Գևորգ Մուրադյանը, բացի նրանից, որ ձախողակ և հարկեր թաքցնող, նաև սիրում է սուտ խոսել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

Գևորգ Էմին Տերյան

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, բացի նրանից, որ ձախողակ և հարկեր թաքցնող գործարար է, նաև սիրում է սուտ խոսել։ Մի օրինակի մասին արդեն խոսել եմ. չկա պարետի որոշում, որով արգելվում է 40 հոգուց շատ մարդկանց գտնվել նույն փակ տարածքում։ Հիմա անդրադառնամ երկրորդ ստին, ընդ որում, կարող եք սրանով տեսնել նաև Գևորգ Մուրադյանի՝ բուհական կառավարման վերաբերյալ ծանծաղ պատկերացումները։

Այսօր հրապարակում եմ ՀԽ նախագահի նախընտրական հարցուպատասխանից մի հատված՝ բառացի ու տառացի, ինչպես ասել է Գ.Մուրադյանը, սակայն որպեսզի հանկարծ չստացվի այնպես, որ խոսքը կտրում եմ ընդհանուր համատեքստից, տեսանյութում երևում է ամբողջ հարցուպատասխանը. վաղվանից կհրապարակեմ կոնկրետ երկրների կոնկրետ օրինակները՝ որպես պատասխան Գ.Մուրադյանի ոչ կոմպետենտությանը կամ ստախոսությանը։

Մի հանգամանքի վրա էլ հրավիրեմ ձեր ուշադրությունը։ Մոտավորապես նույն բանն էր ասում նաև Գեղամ Գևորգյանը. ԵՊՀ ռեկտորը պետք է նշանակվի ԿԳՄՍ նախարարի կողմից։

[04։51]

«Աշխարհում գոյություն չունի պետական բուհ, որի խորհրդի անդամները պետությունը չի նշանակում, ըտենց բուհ պռոստը գոյություն չունի, որի մեծամասնությունը չի նշանակում։ Մարդիկ շատ են խոսում սենց, փորձ, բայց դուք չեք կարող այդ փորձը բերեք, որովհետև պետությունը չի բերում։ Պետությունը հենց վերցնում ա իրա վրա պարտավորություն, ինքը վերցնում ա նաև պատասխանատվություն այդ պարտականությունը իրականացնելու համար, իսկ դա գնում ա վերահսկողության, և երբևէ պետությունը չպիտի իրեն թույլ տա այդ [լիազ.] լծակները թողել։ Մի քանի բուհեր, որ կան Արևելյան Եվրոպայում, մասնավորապես, Մոնտենեգրոյում, Սլովակիայում և այլն, բոլոր դեպքերում, երբ պետական բուհերի մասով կառավարմանը չեն խառնվել, բուհերը փաստացի զրոյացել են, ուղղակի փակվել են, շենքերը ծախել են, գնացել են։ Ուղղակի չեն գոյատևել։ Էդ իրականությունն ա մեր պայմաններում։ Խնդիրը սկսում ա լուծվել արևմտյան ցիվիլիզացիայի օրինակներով, եթե գնանք, չնայած իրանք էլ էս պահին չունեն, մենակ էն դեպքում, երբ ՀՆԱ-ն մոտավորապես 10000-ից անցնի, մեր աշխատավարձերն էլ մոտավորապես 7 անգամ բարձրանան, որպեսզի մնացած խնդիրները կարողանանք ռիսկերը իջացնելու տեսակետից ասել, որ գիտեք՝ ինչ կա, պետությունը վերահսկողություն չպետք ա իրականացնի»։

Այս մեջբերման մեջ կա ամեն ինչ՝ «շքեղ հայերեն», պարզ սուտ, տգիտություն (Մոնտենեգրոն Արևելյան Եվրոպա չէ), մանիպուլյացիա։ Բայց դրանց մասին կխոսեմ ավելի ուշ։

Հ.Գ. - Սա էլ ձեզ ապացույց, թե ինչու էր պետք արգելել լրագրողների մուտքը ԵՊՀ»։

-- 00—ՄՀ