«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում մաղել իրենց համար անցանկալի դասախոսներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News  

Արմեն Ավետիսյան

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իմ քայլը»-ի պատգամավորը կոչ է անում ՄԱՂԵԼ իրենց համար անցանկալի դասախոսներին:

Այսօր, ԵՊՀ գիտական խորհրդի նիստում բարձրաձայնել եմ նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուլուի կողմից Հայաստանի դասախոսական համայնքին վիրավորանք հասցնելու հարցը և առաջարկել եմ տալ գնահատական և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ:
Հիշեցնեմ, որ Լուլուն, երեկ, ԱԺ ամբիոնից՝ առաջարկում էր կրթության, գիտության և այլի նախարար Արայիկ Հարությունյանին ՄԱՂԵԼ այն դասախոսներին ովքեր այս վերջին ամիսների ընթացքում համարձակվել են հեռավար դասերի ժամանակ քննադատել կառավարությանը և վարչապետին:
Սա ոչ այլ ինչ է, քան դասախոսների հանդեպ հետապնդման կոչ՝ իրենց հայացքների կամ հանրային կարևորության ունեցող հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնելու համար:

Լուլուին ու կրթության, գիտության և այլնի նախարարին փոխանցեք, որ ակադեմիական ազատությունը իրենից ենթադրում է երկու շատ կարևոր և հիմնական դրույթներ.
1. Դասախոսները և ուսանողները լսարանում ազատ են իրենց քննարկումներում,
2. Ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ հանրային կարևորության հարցերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունք ունի»:    --0—ՄՀ