Վահան Բիչախչյան. Թիմային լավ աշխատանք կատարեցինք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Մոնտենեգրոյի դարպասը միակ գոլ խփած Վահան Բիչախչյանը գոհ է մնացել այն թիմային աշխատանքից, որը երեկոյան կատարել է Հայաստանի հավաքականը:

«Հարձակվողի դիրքն իմ հարազատ դիրքերից է, քանի որ դարպասին ավելի մոտ եմ: Փորձեցի կատարել մարզչի առաջադրանքը, պրեսինգ արեցինք, եւ մրցակցի պաշտպանը սխալվեց: Էրիկ Վարդանյանի հետ համագործակցելու շնորհիվ լավ դիրք դուրս եկա ու ձախ ոտքով հարվածեցի: Խաղից առաջ էլ գիտեինք՝ ինչ ենք անելու խաղադաշտում: Երկրպագուներն էլ օգնեցին այսօրվա հաղթանակում ու շնորհավորում եմ բոլորիս»,-ՀՖՖ-ին ասել է Բիչախչյանը:

Խոակին Կապառոսի սաների հաջորդ ընկերական հանդիպումը կայանալու է մարտի 29-ին, իսկ մրցակիցը Նորվեգիան է:

--00--ՍԳ