«Աստված պահապան հայ զինվորին». Բիչախչյանը գոլը նվիրել է Հայ զինվորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը ակումբի կազմում գոլից հետո այն նվիրել է Հայ զինվորին:

Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ժիլինա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել է «Դունայսկա Ստրեդա»-ին և առավելության հասել 4:1 հաշվով:  Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ «Ժիլինա»-ի կազմում` աչքի ընկնելով հանդիպման 23-րդ րոպեին: Գոլի հետո Բիչախչյանը իր շապիկի վրա ցուցադրել է գրառում. «Աստված պահապան հայ զինվորին»:

--0--ԿԿ