Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոն»-ի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

1128151

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոն»-ի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանի օգտին քվեարկել են մասնակիցների 51 տոկոսը:

Վահան Բիչախչյանը «Պոգոն» տեղափոխվեց 2022 թվականին: Լեհական այս ակումբի կազմում Բիչախչյանը մասնակցել է 60-ից ավելի հադիպման:

--00—ՅՄ