ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
ՆԱՏՕ-ն պատասխանատու է, որ Ուկրաինայում հակամարտությունը չվերածվի Ռուսաստանի և դաշինքի միջև լայնամասշտաբ պատերազմի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք պատասխանատվություն ենք կրում, որ այս հակամարտությունը չհատի Ուկրաինայի սահմանները և դառնա լիարժեք պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև», - ասել է Ստոլտենբերգը Agence France-Presse-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կհանգեցնի այս տեսակի պատերազմի։
--00--ՍԳ