Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հակամարտության ամենաթեժ շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

1113436.jpg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին հակամարտության ամենաթեժ շրջանում, սակայն հերթական անգամ կրկնել է այն պնդումը, որ Կիևի համար դաշինքի դռները բաց են մնում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դաշնակիցներից ոչ մեկը, նույնիսկ Ուկրաինան, չի պատկերացնում, որ Ուկրաինան կարող է դաշինքին միանալ պատերազմի ամենաթեժ շրջանում: Բոլոր դաշնակիցներն ասում են, որ դաշինքի դռները բաց են: Մենք դա ցույց ենք տվել՝ ինտեգրելով Ֆինլանդիային ու Շվեդիան», - ասել է Ստոլտենբերգը ֆրանսիական France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պատասխանելով Ուկրաինայի համար հնարավոր երաշխիքների մասին հարցին, որոնք կքննարկվեն Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում, նա նշել է դաշինքի ներսում ընթացող քննարկումները՝ հակամարտության կրկնությունը կանխելու նպատակով։

«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անցկացնում, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի պատմությունը չկրկնվի... Ուստի մեր պարտավորություններն Ուկրաինայի հանդեպ պետք է երկարաժամկետ բնույթ կրեն», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

--00--ԶՀ