Ադրբեջանցիները ականանետով գնդակոծել են Խրամորթի տարածքը, տուժածներ չկան. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

․

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում,  ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը`  60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

--00--ԱՀ