Զելենսկին Բայդենի հետ քննարկել է Պուտինի որոշումը․ նա ծրագրում է զրուցել Ջոնսոնի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

նկար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է «վերջին իրադարձությունները»։ Նա ծրագրում է զրուցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Վերջին ժամերի իրադարձությունները քննարկել եմ ԱՄՆ նախագահի հետ։ Մենք սկսում ենք Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև զրույց Բորիս Ջոնսոնի հետ»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում։

Երեկ՝ երեկոյան, ՌԴ նախագահը ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել էր չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Ըստ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել: Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել: ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հայտարարվել է բնակիչների տարհանում դեպի ՌԴ։

--00—ԼՄ