Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կարող է անցնել Ստամբուլում. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

timthumb.jpg

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կարող է անցնել Ստամբուլում։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո։

«Երեկ ես անցկացրել եմ բանակցություններ պարոն Զելենսկիի հետ, այսօր խոսելու եմ պարոն Պուտինի հետ։ Բանակցություններում, որոնք մենք անցկացրել ենք և անցկացնում ենք, ես ասել եմ, որ առաջնորդների հետ նախնական խոսակցությունից հետո մենք կարող ենք հանդիպել ու անել մեկ քայլ առաջ, հատկապես Ղրիմի և Դոնբասի հարցերով։ Պարոն Զելենսկին դրական վերաբերմունք ունի, հույս ունեմ, որ պարոն Պուտինի մոտ էլ կլինի դրական պատասխան։ Եթե մենք կարողանանք առաջնորդների գագաթնաժողով անցկացնել Ստամբուլում, երջանիկ կլինենք», - ասել է Էրդողանը։

--00—ՀԶ