Շոյգուն Ուոլեսից պահանջել է բացատրել Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի հատուկ ջոկատայինների ներկայությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

տռռեգտեռգ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շոյգուն նաեւ առաջարկել է արեւմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում եւ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային:

«Կուզենայի նաև հասկանալ, թե ինչու Մեծ Բրիտանիան իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկել Ուկրաինա, և մինչև երբ նրանք այնտեղ կգտնվեն», - ասել է Շոյգուն։

--00--ՍԳ